top of page

Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրենն ու դերասանը

4 minutes ago
1 min read

Նախօրեին Կոտայքի մարզում տեղի է ունեցել խոշոր ավտովթարի մասին, ինչի հետևանքով 2 հոգի տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։



Shamshyan.com-ի հաղորդմամբ, ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ «Mercedes»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Հովհաննես Հարությունյանը, ով, ինչպես նաև նրա ուղևոր՝ մարզի բնակիչ 37-ամյա Սևակ Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 



Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Սևակ Ս․-ն Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենն է, ով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սեպտեմբերի 1-ից է նշանակվել նշված պաշտոնում, իսկ Հովհաննես Հ.-ն նույն թատրոնի դերասան է։


 
 
1/2320
bottom of page