top of page

COP-ի ժողովուրդը գիտի՞, որ քաղաքի ծառերը կտրում եք, փայտը հավաքում, վառում, թունավnրnւմ եք ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան

1 hour ago
1 min read


«Ով մասնակցում է  COP միջոցառումներին, խնդրում եմ՝ հանկարծ չհամարձակվեք Մոնթե Մելքոնյան փողոցով տանեք հյուրերին, քանի որ  ՔՊ-ական քաղաքային իշխանությունը շինաղբի է վերածել Մոնթե Մելքոնյանի աջ ու ձախ կողմերը»,-ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։ 

Նա նշեց, որ ինքն այս խնդիրը բարձրաձայնել է, սակայն արդյունք չի տվել։

«Եթե COP-ի ժողովուրդը գա, պտտվի, տեսնի՝ այսպես եք պահում բնությունը, ձեր մասին ի՞նչ կասի։

Տեսնեք COP-ի ժողովուրդը գիտի՞՝ քաղաքի ծառերը կտրում եք, փայտը հավաքում, տանում եք Ավանում ֆուտբոլի ակադեմիայի կողքը վառում եք, թունավորում եք ժողովրդին։ Գիտի՞, թե՞ չգիտի COP-ի ժողովուրդը՝ ով եք դուք»։ 


Մանուկյանն անդրադարձավ նաև Գյումրիում տնակների առկայության խնդրին՝ նշելով. «ՔՊ-ն 8 տարի իշխանության է, 8 միլիարդ դոլար պարտք է վերցրել ու մի շենք Գյումրիում չի կառուցել»։

Նա նշեց՝ որ համայնքի ղեկավարն այս իշխանության ընկերն է, իրենց լավ փող են տալիս. «Ով իրենց ընկերը չի, ընդդիմադիր է, քաշվեց։ Ի՞նչ է նշանակում, եթե Գյումրիում քաղաքապետն ընդդիմադիր է, իրենց ծրագրերը պետք է չիրականացնեն»։ 

 
 
1/2319
bottom of page