Սելենա Գոմեսը, Նիկոլ Քիդմանը, Զենդայան և այլք «Էմմի» մրցանակաբաշխության կարմիր գորգին

Լոս Անջելեսում անցկացվել է «Էմմի» մրցանակաբաշխության 78-րդ ամենամյա արարողությունը, որն անվանում են «սերիալային Օսկար»։ Կարմիր գորգին հայտնվել են Սելենա Գոմեսը, Նիկոլ Քիդմանը, Զենդայան, քույրեր Էլ և Դակոտա Ֆանինգները, «Ամերիկյան սիրային պատմություն»-ից հայտնի Սարա Փիջոնը, Շեյլին Վուդլին, Ֆլորենս Պսյուն, Լիզա Կուդրոուն որդու՝ Ջուլիանի հետ, Օդեսա Էզայոնը, Էմիլիա Քլարկը, հղի Քեյլի Կուոկոն իր ընկերոջ՝ Թոմ Պելֆրիի հետ, 84-ամյա Հարիսոն Ֆորդը և նրա կինը՝ Կալիստա Ֆլոկհարթը, Մերիլ Սթրիպի դուստրերը՝ Գրեյս Գամերը և Լուիզա Ջեյքոբսոնը, կատակերգու Մեգան Ստալտերը՝ «Էմմի» արձանիկի կերպարում, և այլք։
Երեկոյի բացարձակ ռեկորդկիրն է դարձել «Այրիների ծովածոցը» սերիալը. նախագիծը ստացել է 14 մրցանակ, ներառյալ՝ լավագույն կատակերգական սերիալի մրցանակը և երեք դերասանական հաղթանակ։ Դերասան Մեթյու Ռիզը դարձել է պատմության մեջ առաջինը, ով ստացել է երկու գլխավոր դերասանական «Էմմի» մեկ գիշերվա ընթացքում՝ կատակերգության («Այրիների ծովածոցը») և մինի սերիալի («Հրեշը ներսումս») համար։
Լավագույն դրամատիկական սերիալ է ճանաչվել երկրորդ տարին անընդմեջ «Պիտտ հիվանդանոցը», իսկ լավագույն դրամատիկական դերասան՝ Նոա Ուայլը («Պիտտ հիվանդանոցը»): Լավագույն դրամատիկական դերասանուհին է Ռեյ Սեյհորնը («Շատերից մեկը»), լավագույն կատակերգական դերասանուհին՝ Ջին Սմարթը («Խորամանկություններ»), լավագույն կատակերգական դերասանը՝ Մեթյու Ռիզը («Այրիների ծովածոցը»): Լավագույն մինի սերիալ են անվանել «Սենթ Լուիս»-ը։




















