top of page

Այսպիսի ժողովրդավարություն եղել է երևի թե 20-րդ դ. կեսին մի հետաքրքիր երկրում, մի հետաքրքիր կրքոտ հռետորի մասնակցությամբ. Վարդևանյան

1 hour ago
1 min read


«Այսպիսի ժողովրդավարություն եղել է երևի թե 20-րդ դարի կեսին մի հետաքրքիր երկրում, մի հետաքրքիր կրքոտ հռետորի անմիջական մասնակցությամբ»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ 

Նա ընդգծեց, որ Հայաստանում այդպես չի լինելու։ 

Դիմելով ՔՊ-ականներին՝  Վարդևանյանն ասաց. «Դուք «համազգային» բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունենք, որովհետև դուք կտրվել եք ժողովրդից, դուք ժողովրդից նույնիսկ 50 տոկոսից ավելի իշխանություն չեք ստացել, դրա համար եք խուսափում ժողովուրդ բառից։ Նորմալ է, բայց այդպես չի մնալու։

Մեր պատերացրած «Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում այն էլ այս ամբիոնից, այն էլ այսդքան շատ»,- ասաց Վարդևանյանը։

 
 
1/2319
bottom of page