top of page

Պուտինը բաց է շփումների համար՝ Ուկրաինայի հարցով խաղաղ ուղի դուրս գալու համար. Պեսկով

2 minutes ago
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է բոլորի հետ շփումների համար՝ հանուն Ուկրաինայի հարցով կարգավորման խաղաղ ուղի դուրս գալու: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով «Financial Times»-ի հրապարակումն այն մասին, թե իբր ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան դիտարկում է որպես Եվրոպայից բանակցողներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահ Պուտինը բաց է բոլորի հետ շփումների համար՝ ի շահ գործի, ի շահ ուկրաինական հիմնախնդրի կարգավորման խաղաղ ուղու: Նա բաց է եղել, բաց է և կշարունակի բաց մնալ այդ շփումների համար», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:


 
 
1/2386
bottom of page