top of page

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

56 minutes ago
1 min read

Հոկտեմբերի 9-10-ին՝ Երեւանի տոնին, տարբեր միջոցառումներ կազմակերպվեցին, երեկոյան՝ հրավառություն։ Հոկտեմբերի 13-ին գրավոր հարցում էինք արել քաղաքապետարան՝ որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնի վրա, ինչ միջոցառումներ են անցկացվել, որի վրա որքան գումար է ծախսվել, որքան է վճարվել երգիչներին։ Խնդրել էինք ներկայացնել ծախսերը բացվածքով՝ անձ-գումար ձեւաչափով։ Մեր հարցմանը չեն պատասխանել սահմանված 5-օրյա ժամկետում, չեն ծանուցել տեղեկություններ հավաքելու համար անհրաժեշտ լրացուցիչ՝ 30-օրյա ժամկետի մասին։ 15 օր հետո պատասխանել են եւ նշել միայն մեկ թիվ՝ ծախսերի ընդհանուր գումարը․ ««Էրեբունի-Երեւան 2808» տոնակատարության շրջանակներում իրականացված միջոցառումների կազմակերպման ծառայությունները ձեռք են բերվել «Գնումների մասին» օրենքով սահմանված ընթացակարգով:


Ըստ այդմ՝ ծրագրի շրջանակներում մատուցված ծառայությունների (համերգների եւ միջոցառումների կազմակերպման եւ իրականացման) բնութագրությունն ու վարձատրության չափը սահմանվել են համապատասխան պայմանագրերով, որոնք հրապարակված են համապատասխան հարթակում: Ընդհանուր առմամբ, ծախսվել է 766 մլն 756 հազար 500 դրամ»: Հիշեցնենք, որ աստղաբաշխական հոնորարներ էին վճարել երգիչներին․ Թաթային՝ 20 միլիոն դրամ, Արման Հովհաննիսյանին՝ 17 մլն եւ այլն։



 
 
1/2386
bottom of page