top of page

Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը

2 hours ago
1 min read


Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա ֆուտբոլի Ազգերի լիգայի C2 խմբի հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Յուրաքանչյուր անձ կարող է գնել առավելագույնը 4 տոմս: Արևմտյան տրիբունայի տոմսերի արժեքը 12000-16000 դրամ է, Արևելյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-8000 դրամ, իսկ Հարավային ու Հյուսիսային տրիբունաների տոմսերը՝ 1000-5000 դրամ: Հայաստան – Չեռնոգորիա խաղը կկայանա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20։00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Հայաստանի հավաքականն ընդունելու է նաև Լատվիայի հավաքականին:




 
 
1/2320
bottom of page