Եվրոպական որոշ երկրներ խիստ հիuտերիկ ձևով արձագանքեցին Ստուբի և Նորվեգիայի վարչապետի Պուտինին ուղղված կոչին․ Պեսկով
1 minute ago
1 min read

Եվրոպական որոշ երկրներ խիստ հիստերիկ արձագանքեցին Ստուբի և Նորվեգիայի վարչապետի Պուտինին ուղղված կոչին, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Եթե Եվրոպայում կան գործիչներ, ովքեր հասկանում են Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտությունը, ապա դա պետք է խրախուսվի»,-նշել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ: Զրույցի գլխավոր թեման եղել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցը: Կողմերը քննարկել են նաև անվտանգության ապահովումը Բալթիկ ծովի և Եվրոպայի Հյուսիսի տարածաշրջաններում:




















