Բրազիլիայի նախագահի թեկնածուն փախուստի է դիմել երկրից

Ֆլավիու Բոլսոնարուի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆլորիդայի օդանավակայանում, հայտնում է Associated Press-ը։
Ինչպես հաղորդում է CNN Brasil-ը՝ հղում անելով աղբյուրներին, Բոլսոնարուն, նախագահական ընտրություններում պարտվելուց հետո գաղտնի հեռանալով Բրազիլիայից, իտալական անձնագրով հատել է Արգենտինայի սահմանը։ Այնուհետև նա և իր ընտանիքը նստել են մասնավոր ինքնաթիռ, որը մեկնել է Էկվադոր, ապա՝ ԱՄՆ։
Երկրի աջ ընդդիմության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Բոլսոնարուն հայտնել է, որ ոստիկանությունը պահանջել է իրեն հանձնել անձնագիրը և չլքել Բրազիլիայի տարածքը։
Հատկանշական է, որ նախագահական ընտրություններում պարտված սենատորը կրկնել է իր հոր՝ Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի քայլը, որը նույնպես 2022 թվականին՝ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի դեմ ընտրություններում պարտվելուց հետո, մեկնել էր ԱՄՆ։




















