top of page

Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը

13 hours ago
1 min read


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով Լիլիթ Ստեփանյանից հետո պատգամավորական մանդատը կստանա Էդգար Առաքելյանը։ Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի պատգամավորական մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ։ ՔՊ-ի ընտրական ցուցակում Ստեփանյանին հաջորդող թեկնածուն Եսթեր Սահակյանն էր։ Սակայն ԿԸՀ-ից տեղեկացրին, որ նա  ինքնաբացարկ է ներկայացրել՝ մանդատից հրաժարվելու հիմքով։   Հետևաբար հաջորդ թեկնածուն Էդգար Առաքելյանն է։ Նարեկ Կիրակոսյան




 
 
1/2384
bottom of page