top of page

Դեռ չի քննարկվում այն հարցը, թե ով կներկայացնի Եվրոպան` Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով

1 day ago
1 min read

Դեռևս չի քննարկվում այն ​​հարցը, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ուշակովը հավելել է, որ Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը ընթանում է սովորականի պես։

Ավելի վաղ The Guardian-ը՝ հղում անելով Լեհաստանի վարչապետ Տուսկին, գրել էր, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 4-ին։


 
 
1/2384
bottom of page