Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սկսելու պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար
- Armen Sukiasyan
- Apr 30, 2024
- 1 min read

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի սկիզբը։
«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա», - X-ում գրել է նա:




















