Մաման զանգեց, ասեցի՝ Կյաժի դեմը կանգնած եմ, այդքան նման է արձանը. Ռոբերտ Աբաջյանի հայր
- Arnold Gevorgyan
- 1 hour ago
- 1 min read

Թիվ 147 հիմնական դպրոցի բակում որդու արձանը կանգնեցնելու մտահղացումը Ալեքսանդր Աբաջյանին է։
«Ուշ, թե շուտ լինելու էր, բայց ընկերներս շտապեսին։ Այս տարի Ռոբերտ կդառնար 30 տարեկան, արդեն իր դպրոցում նա ներկա կլինի։ Ձեռնարկել են, օգնել են ընկերներս, անունները շատ են։ Մենակ ես անզոր էի»,-լրագրողների հետ զրույցոմ ասում է Արցախի հերոսի հայրը։
Նրան դուր է եկել որդու բրոնզաձույլ արձանը, ասում է՝ շատ նման է։
«Առաջին անգամ որ տեսա, միայն գլուխն էր սարքած։ Ես երբ կանգնեցի պատուհանի դեմը, այդ պահին մաման զանգեց, հարցրեց՝ ո՞ւր ես հասել։ Ասեցի՝ Կյաժի դեմը կանգնած եմ։ Այդքան նման էր»,-պատմում է հայրը։
Ալեքսանդր Աբաջյանը, օգտվելով առիթից, շնորհավորեց բանակի տոնը, մաղթում է՝ բանակը հզոր լինի, տղաներն ել խաղաղության մեջ ծառայեն ու վերադառնան տուն։




















