top of page

«Փաշինյանը ձերբակալել է մեծ թվով եպիսկոպոսների, մի՞թե սա խախտում չէ». հարց՝ Արարատ Միրզոյանին

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 1 min read


«Լիովին անհամաձայն եմ ձեր որոշ որակումների հետ. ձեր տեղեկատվությունն ամբողջապես ճշմարիտ չէ: Հալածանք չկա հոգևորականների նկատմամբ, սակայն ուզում եմ մի հարց ուղղել ձեզ. ունեք մի իրավիճակ, որտեղ որոշ քաղաքացիներ հրապարակային կոչ են անում բռնի կերպով հեռացնել ժողովրդավար եղանակով ընտրված կառավարությանը: Ո՞րը կլիներ ձեր որոշումը: Օրենքի գերակայություն կա ՀՀ-ում ու բոլոր քաղաքացիները պետք է գործեն օրենքի շրջանակներում՝ լինեն հոգևորականներ, քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, արվեստագետներ»,- ԵԽԽՎ նիստում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղված իրավիճակի վերաբերյալ պատվիրակներից մեկի հետևյալ հարցին. «Փաշինյանը նշեց, որ ուզում է ՀԱԵ-ն փոխել ազգային կենտրոն ունեցող եկեղեցով, որը չի կարող խառնվել ազգային գործերին: Նա ձերբակալել է մեծ թվով եպիսկոպոսների, մի՞թե սա ժողովրդավարական, կրոնական ազատությունների, խոսքի ազատության իրավունքի խախտում չէ»:

 
 
bottom of page