top of page

Փոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու. Նարեկ Կարապետյան

  • 5 hours ago
  • 1 min read


Հայաստանում բուհի շրջանավարտը շատ մեծ դժվարությամբ է աշխատանք գտնում իր մասնագիտությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհդրի անդամ Նարեկ Կարապետյանը նշում է, որ խնդիրը կրթական համակարգի մոտեցման մեջ է։ 

«Օրինակ, Գերմանիայում էկոնոմիկայի նախարարությունը պատվեր է իջեցնում կրթության նախարարությանը և ասում է՝ ինձ համար պատրաստի 10 հազար ինժիներ, 20 հազար ծրագրավորող, մարկետինգի մասնագետ, թարգմանիչ և այլն»,-նշում է Կարապետյանն ու վստահություն հայտնում, որ Հայաստանում նման մոդելի կիրառման դեպքում շրջանավարտների 80 տոկոսն աշխատանք կունենա, քանի , որ մեր տնտեսությունը դրա կարիքն ունի։

Կուսակցության խորհրդի անդամն իր կուրսի օրինակով է ներկայացնում, թե ինչքան դժվար է մասնագիտությամբ աշխատելը, ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, սակայն կուրսընկերներից ոչ մեկ մասնագիտությամբ չի աշխատում։



«Սա նշանակում է վատնված ժամանակ, ծնողների կողմից միլիոնավոր դրամների ծախս, բայց ոչ մի արդյունք իմ կուրսեցիներն իրենց մասնագիտության մեջ չունեն արդյունք»,-ասաց նա։

 
 
1/2081
bottom of page