top of page

Արտառոց դեպք թիվ 143 դպրոցում. Աշակերտի հայրը վնասել է որդու համադասարանցու մոր եղունգը

  • 8 hours ago
  • 1 min read


Ապրիլի 8-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ  Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 43-ամյա Անուշ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 13։10-ի սահմաններում, թիվ 143 հիմնական դպրոցում իր որդու և համադասարանցու միջև առաջացած տարաձայնության պատճառով վերջինիս հայրը դպրոցում վիճաբանության է բռնվել իր հետ, որի ժամանակ բռնել է իր ձեռքը և վնասել ձախ ձեռքի մատնեմատի եղունգը՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համադասարանցու ծնողը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Հրաչյա Ա․-ն։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հրաչյա Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ։



Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Լուսանկարը՝ դպրոցի ֆեյսբուքյան էջից։

 
 
1/2081
bottom of page