Անձնագրով ես Սամվել Խաչատրյանն եմ, բայց հանրության մեջ ինձ ճանաչում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան. Սրբազանը՝ դատավորին
- 7 hours ago
- 1 min read

«Անձնագրով ես Սամվել Խաչատրյանն եմ, բայց հանրության մեջ ինձ ճանաչում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան, խնդրում եմ դիմելու ժամանակ այդ հանգամանքը հաշվի առնել»,- Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ դիմելով դատավոր Արթուր Ադամյանին՝ ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Դատավորը՝ հարցրեց. «Հիմա մենք ձեզ ձեր անուն-ազգանունով չդիմե՞նք»։
Սրբազանիի պաշտպան Արսեն Բաբայանն ասաց. «Ընդունված կարգ կա, որ հոգևորականին դիմում են իր հոգևոր անունով»։
Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցներ ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել, իբր թե այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այդ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է քննչական մարմնից։ Այս գործով Սրբազանին 3 ամիս կալանավորված է եղել։




















