top of page

Ավտովթարից տուժած երկու երեխաների վիճակը ծանր է, 1 տարեկան փոքրիկինը՝ ծայրահեղ ծանր

  • 6 hours ago
  • 1 min read


Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժած 28-ամյա կնոջ առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Բժիշկների փոխանցմամբ՝ նրա գիտակցությունը մթագնած է, միացված է արհեստական շնչառական ապարատին։

Նախարարության հաղորդմամբ՝ կնոջ երեք երեխաներից երկուսի առողջական վիճակում արձանագրվել է աննշան դրական տեղաշարժ, սակայն բժիշկները նրանց վիճակը դեռևս գնահատում են ծանր։ Իսկ մեկ տարեկան փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

 
 
1/2081
bottom of page