top of page

Կարեն Անդրեասյանը նախ շնորհակալություն է հայտնել մի շարք դատավորների, ապա հրապարակել հրաժարականի տեքստը. «Ժողովուրդ»

  • Armen Sukiasyan
  • Nov 20, 2024
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, երբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը կիրակի՝ գիշերը, հասկացել է, որ պետք է հեռանա, պատրաստել է հրաժարականի իր տեքստը: Մինչեւ հրապարակելը՝ նա գիշերը հաղորդագրություններ է ուղարկել մի շարք դատավորների եւ ՍՄՍ-ով շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։ Իսկ արդեն առավոտ կանուխ՝ դեռ աշխատանքային ժամը չսկսված, միանգամից հրապարակել է իր հրաժարականի տեքստն ու հրաժեշտ տվել բաղձալի պաշտոնին:

Թեեւ նրան եւս, ըստ ամենայնի, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը զանգահարել եւ «գիշերային շնորհակալություն» է հայտնել համատեղ աշխատանքի համար»:


1/1951
bottom of page