Ի՞նչ մարզաձևով է 8 տարի զբաղվել Արման Ծառուկյանը բացի ըմբշամարտից
- Arnold Gevorgyan
- 2 hours ago
- 1 min read

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը պատմել է տափօղակով հոկեյի հանդեպ իր վաղեմի նախասիրության մասին։
«9-ից 17 տարեկանում հոկեյ եմ խաղացել։ Իսկ 6-ից 9 տարեկանում զբաղվել եմ ազատ ոճի ըմբշամարտով։ Հոկեյն ինձ մոտ ավելի լավ էր ստացվում, քան ըմբշամարտը։ Ցանկանում էի պրոֆեսիոնալ հոկեյիստ դառնալ և դրանով գումար վաստակել։
Հետագայում ըմբշամարտին անցնելը նման էր զրոյից սկսելուն։ Բայց քանի որ դեռ երիտասարդ էի, կարողացա արագ հարմարվել»,- ասել է Ծառուկյանը UFC-ի նախկին աստղ Դեմետրիուս Ջոնսոնի փոդքաստի ժամանակ։
29-ամյա Արման Ծառուկյանի ակտիվում խառը մենամարտերում գրանցված է 23 հաղթանակ և 3 պարտություն։




















