top of page

Հունվարի 23-ից մեկնարկել է «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը. «Մեր ձևով» շարժում

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 1 min read

Հունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում, հաղորդել է «Մեր ձևով» շարժումը:

«Մեկնարկը տրվեց մարզկենտրոն Վանաձորից: Հավաքի նպատակն «Մեր ձևով» շարժման շուրջ համախմբել երիտասարդներին, որոնք սովորում են Լոռու մարզի և Երևանի ուսումնական հաստատություններում։

Հավաքի օրակարգը հագեցած է սպորտային, մշակութային և այլ միջոցառումներով: Հավաքին մասնակից շուրջ 100 երիտասարդ Լոռու մարզի տարբեր տարածաշրջաններից են: 

Հավաքը՝ Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի քահանա Տեր Տաճատի օրհնությամբ:

Հավաքի ընթացքում երիտասարդները քննարկել են «Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը դեպի ուժեղ Հայաստան» ծրագրիրը»։

 
 
1/1951
bottom of page