top of page

Bugatti-ի ինքնատիպ նախագիծը. FKP Hommage մոդելը թողարկվել է մեկ նմուշով

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 2 min read


Bugatti ֆրանսիական ավտոարտադրողը ներկայացրել է FKP Hommage ինքնատիպ ավտոմեքենան, որն ստեղծվել է մեկ նմուշով եւ հարգանքի տուրք է լեգենդար Bugatti Veyron-ին՝ մոդել, որը քսան տարի առաջ փոխեց պատկերացումը ճանապարհային հիպերմեքենաների մասին, տեղեկացրել է  Autocar-ը։

Նորույթը պաշտոնապես ներկայացվել է 2026թ. հունվարի 22-ին որպես Bugatti Programme Solitaire էքսկլյուզիվ ծրագրի մաս։

FKP Hommage անվանումը հարգանքի տուրք է Volkswagen Group-ի կառավարման խորհրդի նախկին նախագահ Ֆերդինանդ Կառլ Պիեխին, որը կանգնած էր Veyron-ի սկզբնական նախագծի ակունքում եւ հնարավոր դարձրեց դրա ստեղծումը: Մեքենան հիմնված է Bugatti Chiron-ի ներկա հարթակի վրա, բայց տեսքն ու կոնցեպտը նման են նախորդին՝ արտացոլելով, թե ինչպիսին կարող է լինել Veyron-ը 2026թ․՝ հաշվի առնելով քսանամյա ինժեներական առաջընթացը։

FKP Hommage-ի սիրտն է դարձել լեգենդար 8.0 լիտրանոց չորս տուրբո W16 շարժիչը, մոտ 1578 ձիաուժ: Շարժիչային համակարգն արդեն օգտագործվել է Chiron Super Sport-ում եւ կատարելագործվել է՝ ապահովելու համար հուսալիությունը ավելի մեծ հզորության պայմաններում։

Մեքենայի դիզայնը համատեղում է Veyron-ի դասական առանձնահատկությունները՝ երկգույն արտաքինը, աչքի ընկնող պայտաձեւ ճաղավանդակը եւ առանձնահատուկ դիրքը՝ ժամանակակից տարրերի հետ, ներառյալ ավելի մեծ օդորսիչները, լուսադիոդային լուսարձակները եւ նուրբ ածխապլաստիկան: Անիվների չափսերը՝ առջեւում 20 դյույմ եւ հետեւի մասում՝ 21 դյույմ, վկայակոչում սկզբնական համամասնությունները, չնայած նախագծված են ժամանակակից անվադողերի եւ տեխնոլոգիական հնարավորությունների հաշվառմամբ:

Սրահը համապատասխանում է Bugatti-ի ոգուն, բայց ունի անհատական ​​շեշտադրումներ. կենտրոնական վահանակը մշակված է ալյումինի մեկ բլոկից, նստելատեղերը եւ վահանակները պատված են հատուկ նախագծի համար մշակված գործվածքով, իսկ վահանակն ունի ՝ բացառիկ տարր՝ Audemars Piguet Royal Oak Tourbillon ժամացույցի մեխանիկական մեխանիզմ։

FKP Hommage-ը սերիական մոդել չէ, այլ բացառիկ պատվերով մեքենա, որը արտադրվում է շատ սահմանափակ ծրագրի շրջանակում. Bugatti-ն նախատեսում է տարեկան թողարկել ոչ ավելի, քան երկու նման պատվերով նախագիծ։ Ճշգրիտ գինը չի հայտարարվել, բայց հայտնի աղբյուրները նշում են, որ մեքենայի արժեքը գերազանցում է 10 միլիոն եվրոն, ինչն այն դնում է ապրանքանիշի այլ ուլտրաբացառիկ մոդելների հետ նույն գնային դիապազոնում, ինչպիսին է La Voiture Noire-ը։

 
 
1/1951
bottom of page