Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա Ղահրամանյան
51 minutes ago
1 min read

Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը, նա միտումնավոր չհրավիրեց անվտանգությանը, մինչդեռ, եթե ամբիոնին լիներ որևէ ընդդիմադիր, անվտանգությունը րոպեական կհրավիրվեր: Ռուբեն Ռուբինյանն է կրում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը, ԱԺ դահլիճից հրապարակված տեսանյութում ասել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովի նիստի ժամանակ Տիգրան Չախոյանի ելույթից հետո ծեծկռտուք է սկսվել դահլիճում, որը շարունակվել է նաև միջանցքում:




















