top of page

Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է. այդ տեքստով հնարավոր չէ ունենալ անկախ պետություն. Փաշինյան

2 minutes ago
1 min read

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկախության հռչակագրի տեքստը հակապետական է համարում: Այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Այդ տեքստով հնարավոր չէ ունենալ անկախ պետություն, այդ տեքստը պետություն ունենալու անհնարինության մասին է»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է՝ նոր Սահմանադրության ընդունումը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում և, ընտրությունների արդյունքում բացարձակ մեծամասնություն ստանալով, իրենք պետք է իրականացնեն այդ ծրագիրը:

«Ընդդիմությունը Սահմանադրության պրոցեսը կապեց միջազգային և տարածաշրջանային օրակարգի հետ։ Կարծում եմ՝ կկարողանամ անել առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել: Հավանականությունը շատ մեծ է, որ բանն արտահերթ ընտրությունների չի հասնի, այլ ընդհակառակը՝ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել, երեկ հնարավորություն տվեցին, որ մենք պրոցեսը տանենք այնպես, որ ընդդիմության վրա այնպիսի հանրային ճնշում գեներացվի, որ իրենք իրենց քվեարկությամբ հնարավոր դարձնեն նոր Սահմանադրության հանրաքվեն»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը:


 
 
1/2385
bottom of page