top of page

Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»

  • Armen Sukiasyan
  • May 1, 2024
  • 1 min read

Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքն իրեն դիտարկում է իր պոտենցիալ նոր ընկերոջ դերում, սակայն սուպերմոդելի համար դա կարող է լինել «անհնարին առաքելություն», քանի որ ինսայդերները ասում են, որ Թոմը ժամադրության տրամադրություն չունի:



Նրանցից մեկը DailyMail.com-ին ասել է, որ Քրուզին հաճելի է իր նկատմամբ մոդելի ակնհայտ հետաքրքրությունը, բայց այժմ դերասանը կենտրոնացած է ֆիլմեր նկարահանելու վրա եւ ռուս ընկերուհուց՝ Էլսինա Խայրովայից բաժանվելուց հետո որոշել է ընդմիջում վերցնել ժամադրություններից:



«Թոմը շոյված է, որ Իրինայի նման գեղեցիկ կինն իրեն համարում է  թեկնածու, բայց որքան էլ դա նրան հաճելի է, իր առաջին սերը ֆիլմեր նկարահանելն է, եւ դա է խլում նրա ժամանակի մեծ մասը»,-ասում են աղբյուրները:



Նախկինում Page Six-ը հայտնել էր, որ Շեյքը նոր ընկեր է փնտրում եւ նախապատվությունը կտա հայտնի, գեղեցիկ ու հարուստ մեկին։ Թեկնածուների թվում հայտնվել է Թոմ Քրուզը։

bottom of page