top of page

Ձմեռային զորակոչի ժամկետը երկարաձգվել է մինչև 2026թ. փետրվարի 13-ը

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 1 min read


ՀՀ-ում 2025 թ-ի ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը հունվարի 31-ից երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Որոշման ընդունումը պայմանավորված է 2025 թ. ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

 
 
bottom of page