300,000 նոր աշխատատեղերը շատ մեծ խնդիրների լուծում են տալու․ մարդիկ ստիպված չեն լքելու իրենց հայրենիքը․ Ալիկ Ալեքսանյան
- Arnold Gevorgyan
- 17 minutes ago
- 1 min read

Ներկայացնեմ Սամվել Կարապետյանի 5 քայլերը՝ դեպի ուժեղ Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը։
«Առաջինը 300,000 նոր աշխատատեղ, 2-րդը՝ 0 հարկ փոքր բիզնեսի համար, 3-րդը՝ 20 տոկոս էժան դեղորայք բոլորի համար, 4-րդը՝ բերքի երաշխավորված մթերում գյուղերում, 5-րդը՝ 20,000 մատչելի բնակարաններ՝ պետական աջակցությամբ։
300,000 նոր աշխատատեղերը շատ մեծ խնդիրների լուծում են տալու, մարդիկ ստիպված չեն լքելու իրենց հայրենիքը, մարդիկ հնարավորություն են ունենալու վերադառնալ արտագնա աշխատանքից»,-նշել է նա




















