top of page

ՆԱԽԱՐԱՐԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 1 min read


Ներքին գործերի նախարարից պահանջում ենք հրապարակային ներողություն խնդրել։

2026 թ. հունվարի 18-ին ՆԳՆ քրեական վարչության ծառայողները ապօրինաբար բերման ենթարկեցին ինձ և իմ ընկերներին՝ ժամեր շարունակ զրկելով ազատությունից, իբր թե տեղեկություն ունեն, որ մեզ մոտ զենք կա։

Հետագայում պարզվեց, որ ոչ մի զենք էլ մեզ մոտ չկար. իրենց նպատակը մեզ մի քանի ժամով մեկուսացնելն էր, քանի որ Չարենցավան պետք է ոտք դներ ՀՀ վարչապետը։



Այդ անօրինական և բիրտ գործողություններով փորձ է արվել արատավորել մեր բարի համբավը Չարենցավանի խոշորացված համայնքում։


Ուստի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանից պահանջում ենք ներողություն խնդրել մեր բարի համբավը արատավորելու և մեր անունը անհարկի շահարկելու համար։


Գևորգ Հակոբյան



 
 
bottom of page