top of page

Նորագյուղում կարող է մինչև 70 հարկանի երկնաքեր լինել. Տիգրան Ավինյան

  • Arnold Gevorgyan
  • 1 hour ago
  • 1 min read


Նորագյուղում կառուցվելիք նոր թաղամասը Դաունթաուն է կոչվում, դա նախնական անունն է: Թաղամասի անվան հարցը չենք քննարկել, Դաունթաունը պայմանական անուն է, որը կիրառվում է աշխարհի խոշոր մայրաքաղաքներում: Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Կառավարության նիստի ժամանակ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ավինյանին, ասելով՝



«Այսինքն այստեղ կարող է երկնաքեր լինե՞լ, քանի՞ հարկանի նկատի ունեք»,

Ավինյանը պատասխանել է, որ այո, մինչև 70 հարկանի երկնաքեր:

 
 
bottom of page