top of page

Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Սամվել Վարդանյանը հետապնդվում են՝ իշխանություններին կոշտ քննադատելու համար․ Մելիքյան

  • Armen Sukiasyan
  • May 17, 2024
  • 1 min read

«Խուլիգանություն»  հանցակազմը իշխանություններն օգտագործում են՝ քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարելու համար, հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Մինչև էս վերջերս՝ խուլիգանությունն իսկապես խուլիգանություն էր։  Սկսած մի քանի ամիս առաջվանից, հիշում եք՝ Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան, եթերում կոշտ քննադատություն հնչեցնելիս՝ ինչ-որ արտահայտությունների համար որակում են՝ «խուլիգանություն» է։

Սամվել Վարդանյան․ ավտոբուսի մեջ ՔՊ-ական է տեսնում, կոշտ քննադատության է ենթարկում, «խուլիգանություն» է։

Բա ձեր արածը խուլիգանությո՞ւն չէ։ Ձե՛ր արածն է ստահակություն»,- ասաց Մելիքյանը՝ նկատի ունենալով իշխանություններին։

bottom of page