top of page

Թուրքիայում՝ հենց ոստիկանական բաժանմունքում. ոստիկանը գնդակահարել է իր երկու վերադասին

  • Armen Sukiasyan
  • Apr 28, 2024
  • 1 min read

Շաբաթ երեկոյան Թուրքիայի Ադըյաման քաղաքի ոստիկանական գլխավոր վարչությունում ոստիկանության սպան ծառայողական զենքով գնդակահարել է իր երկու վերադասին, գրում է Halktv.com.tr-ը։

Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ «ցնորված» ոստիկանին վնասազերծել են գործընկերները՝ կրակելով նրա ոտքին։

Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։

Ոստիկանության աղբյուրներից Halktv.com.tr-ի ստացած տեղեկատվության համաձայն, արյունալի դրամայի պատճառը եղել է կասկածյալի և նրա վերադասների միջև, առաջադրանքի կատարման առիթով ծագած վիճաբանությունը։


bottom of page