Տաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստան
- Armen Sukiasyan
- Apr 27, 2024
- 1 min read

Տաջիկստանի ԱԳՆ-ն հրատապ հանձնարարական է տվել՝ կոչ անելով իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց։«Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ժամանակավորապես զերծ մնալ Ռուսաստանի տարածք բոլոր տեսակի տրանսպորտով մեկնելուց՝ առանց խիստ անհրաժեշտության», - ասվում է Տաջիկստանի ԱԳՆ հայտարարության մեջ։




















