Հայաստանից գնալիս Լարսում հերթ չկա. Պապոյան
- Armen Sukiasyan
- Aug 22, 2024
- 1 min read

Հայաստանից արտահանման ճանապարհը բաց է, Լարսում ոչ մի հերթ չկա, հերթերը հետ գալուց են, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Հերթերը նաև զբոսաշրջային հոսքերի հետ են կապված, հերթերում միայն բեռնատարներ չեն։ Կան նաև մարդատար մեքենաներ: Ինձ փոխանցվող տեղեկատվության համաձայն՝ ամեն հաջորդ օր հերթերն ավելի կարճանում են»,-հայտարարեց նա:




















