Հունվարի 28-ին եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարինը և ռուբլունը՝ նվազել
- Arnold Gevorgyan
- 2 hours ago
- 1 min read

ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 28-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 376.14 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.0119 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 381.02 դրամ է:
Փոխանակման կետերում դոլարի առքը 377 դրամ է, վաճառքը՝ 381։
Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 441.85 դրամ, իսկ վաճառքի դեպքում
միջին գինը 454.5։
Փոխանակման կետերում եվրոյի առքը 445 դրամ է, վաճառքը՝ 450։
Ռուբլու առքն էլ կազմում է 4.82 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 5.14 է։
Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.85 և վաճառվում 4.98 դրամով։




















