Գրետա մայրիկի՝ Վազգեն Սարգսյանի մոր կերպարը մարմնավորել է Մարջան Ավետիսյանը. նոր կադրեր՝ «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումներից
- Armen Sukiasyan
- Dec 19, 2024
- 1 min read

Գրետա մայրիկի՝ Վազգեն Սարգսյանի մոր կերպարը «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում մարմնավորել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը։ Այս մասին տեղեկանում ենք Genetic Production-ի ինստագրամյան էջի միջոցով:«Վազգեն Սարգսյանի մայրիկին բոլորը ճանաչում են որպես Գրետա մայրիկ, ով պատերազմի տարիներին կանգնած է եղել ոչ միայն իր որդու, այլև բոլոր զինվորների թիկունքին: Այդ պինդ կեցվածքով հերոս ծնած մոր և միաժամանակ կանացի նուրբ զգացմունքներով օժտված Գրետա մայրիկի կերպարը վստահվեց Մարջան Ավետիսյանին»,- նշված է հրապարակման մեջ:

ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը ֆիլմումմարմնավորել է Վազգեն Սարգսյանի հորը՝ Զավեն Սարգսյանին:

Պատանի Վազգեն Սարգսյանի դերը մարմնավորել է Արտուշ Բաղդասարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ավարտվել են «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումները։Ֆիլմը պատմում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։Սպարապետի դերը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։Պրեմիերան կկայանա 2025 թվականին:




















