top of page

Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին

2 minutes ago
1 min read


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պատասխանել Վլադիմիր Զելենսկու հեռախոսազանգին, եթե Ուկրաինայի ղեկավարը որոշի կապ հաստատել նրա հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է РИА Новости-ն։

«Կարծում եմ՝ իհարկե կպատասխանի։ Պուտինը երբեք չի հրաժարվել զրույցներից», — ասել է Ուշակովը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում՝ պատասխանելով Զելենսկու զանգին Ռուսաստանի ղեկավարի հնարավոր արձագանքի մասին հարցին։

 
 
1/2389
bottom of page