Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո
2 minutes ago
1 min read

Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ և կողմ է հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Վաշինգտոնը պատրաստ է բանակցություններ վարել Թեհրանի հետ, սակայն ակնկալում է իրանական կողմի դիրքորոշման փոփոխություն»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Թեհրանը պահանջում է ԱՄՆ պատժամիջոցների վերացում, տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատում և իրանական սառեցված ակտիվների ազատում։ Սակայն Իրանը ներկայումս չի տեսնում Վաշինգտոնի հետ ուղղակի բանակցությունների անհրաժեշտություն։




















