top of page

Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին

2 hours ago
2 min read

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը լայն արձագանք է ստացել միջազգային լրատվամիջոցներում։



Միջադեպի տեսագրությունները տարածվել են միջազգային հեռուստաընկերությունների և լրատվական հարթակների կողմից։ Լրատվամիջոցներն անդրադարձել են ինչպես բախման պատճառներին ու մասնակիցների գործողություններին, այնպես էլ խորհրդարանի նիստերի դահլիճում ստեղծված իրավիճակին



Al Jazeeraմիջազգային հեռուստաընկերությունը հրապարակումը վերնագրել է՝ «Հայաստանի խորհրդարանը վերածվել է բռնցքամարտի ռինգի․ մեկ ամսվա ընթացքում՝ արդեն երրորդ անգամ»։ Հեռուստաընկերությունը շեշտել է, որ ընդդիմության առաջնորդի ընտանիքի հասցեին իշխանական պատգամավորի արտահայտություններից հետո խորհրդարանում ֆիզիկական բախումներ են  սկսվել։ Նշվում է նաև, որ ընդդիմադիր պատգամավորներից մեկի քթից արյուն  հոսել, մյուսի հագուստը՝ պատռվել։



CNNամերիկյան հեռուստաընկերությունը միջադեպին անդրադարձել է «Հայաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է սկսվել» վերնագրով տեսանյութով։ Լրատվամիջոցը տարածել է խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած բախման կադրերը։



The Telegraphբրիտանական պարբերականը հրապարակել է «Պատգամավորն աթոռ է նետել Հայաստանի «Սեքսի նախարարության» շուրջ ծեծկռտուքի ժամանակ» վերնագրով հոդված։ Հրապարակման ուշադրության կենտրոնում են եղել աթոռներ և շշեր նետելու դրվագները, պատգամավորների միջև բախումները, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի արձագանքը։ 



Berliner Zeitungգերմանական պարբերականը հրապարակումը վերնագրել է՝ ««Սեքսի նախարարության» մասին արտահայտություններից հետո Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել»։ Հոդվածում ներկայացվել են բախման նախապատմությունը, Տարոն Չախոյանի և Նարեկ Կարապետյանի միջև վեճը, ինչպես նաև անվտանգության աշխատակիցների միջամտությունը։



CNN Greece-ը հրապարակել է «Հայաստանի խորհրդարանը կրկին վերածվել է ռինգի․ անհավանական տեսարաններ ուղիղ հեռարձակմամբ» վերնագրով նյութը։ Հունական լրատվամիջոցը շեշտադրել է, որ միջադեպը տեղի է ունեցել խորհրդարանի նիստի ընթացքում և հեռարձակվել ուղիղ եթերով։ Հրապարակման մեջ հիշատակվել է նաև հոկտեմբերի սկզբին խորհրդարանում տեղի ունեցած նմանատիպ բախումը։



TVP Worldլեհական հեռուստաալիքը հրապարակել է «Փոխխոսնակը աթոռ է նետում Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի բռնկման ժամանակ» վերնագրով նյութ՝ առանձնացնելով ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի գործողությունները։

Times of India-ն էլ հրապարակել է «Վայրի ծեծկռտուք ԱՄՆ-ի դաշնակցի խորհրդարանում․ պատգամավորները բռունցքներով հարվածում են միմյանց, աթոռներ են նետվում «Սեքսի նախարարության» շուրջ վեճի պատճառով» վերնագրով նյութ։


Հիշեցնենք, ԱԺում տեղի ունեցածը ողջունել էր Նիկոլ Փաշինյանն ու հայտարարել․ «Աջակցում եմ ՔՊ-ի ձեռնարկած միջոցառումները, տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը դնում եմ ընդդիմության վրա, աջակցում եմ, աթոռով ա, թե ինչով ա, համարժեք ա և ճիշտ ա»։



Գլխավոր լուսանկարը՝ հոկտեմբերի 6-ի նիստից։


 
 
1/2388
bottom of page