top of page

Զինվորի մորը նեղացրել են. Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին

  • Armen Sukiasyan
  • May 13, 2024
  • 1 min read

Քաղաքացի Իշխան Գևորգյանը, որ մասնակցել է պատերազմին, միայնակ մետաղյա շղթայի օգնությամբ փակել է դեպի Բարեկամության տանող ճանապարհը։ Նա շղթայի մի ծայրտ կողպեքով ամրացրել է իր ձեռքին։Գևորգյանի  խոսքով, այդ քայլին դիմել է զոհված զինծառայողի մոր՝ տիկին Գոհարի նկատմամվ վատ վերաբերմունքի պատճառով։

«Զինվորի մորը նեղացրել են համվբալները։ Թող ոստիկաննեն իմանան, որ կարող են իրենց մորը նեղացնել։ Բոլորը պետք է իմանան, որ զինվորի մորը նեղացնել չի կարելի։ Թող տիկին Գոհարն իմանա, որ լիքը որդիներ ունի, մեկը ես եմ»,-անցորդներին իր արարքը բացատրում է Գևորգյանը։Ավելի ուշ նա ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացրեց. «Գնում եմ բաժին, որ այնտեղ բացատրեմ, որ բոլոր հերոս զինվորի մայրերը նաև իմ մայրն են,ու իրանց չի կարելի նեղացնել»։

1/1955
bottom of page