top of page

Արմավիր քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 1 min read


Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։



Ժամանել են Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։



Հրշեջ փրկարարները մարել են 21-ամյա Նարեկ Կարապետյանի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում առաջացած կրակը, ինչի հետևանքով այն դարձել է ոչ շահագործելի։



Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ 



Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել։

 
 
1/1955
bottom of page