top of page

ԴԻԱԿԸ ՄՆԱՑԵԼ Է ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՈՒՄ` ՎԵՐՑՆՈՂ ՉԿԱ

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 1 min read


Հրապարակի տեղեկություններով` Գորիսում տեղի ունեցած ողբերգական դեպքն այնպես է ցնցել գորիսեցիներին, որ նրանք անգամ մահացած մարդուն չեն ներում կատարվածի համար: Հիշեցնենք, որ օրերս նռնակի պայթյունի հետևանքով երկու անձ զոհվեցին` երկու եղբոր թոռներ: Մեկը Առուշ Առուշանյանի 38-ամյա վարորդը`Արեն Յոլյանը և նրա ազգականը` 45-ամյա Վարուժան Յոլյանը և մեկ անձ էր ծանր վիրավորվեց: Վարուժան Յոլյանը, ով 20 տարի ապրել էր Ռուսաստանում և վերադառնալով պահանջել պապենական տունը, նռնակով պայթյունի հեղինակն էր, որի զոհ դարձան և ինքը, և իր ազգականը:



Գորիսում այսօր հուղարկավորել են Արեն Յոլյանին, իսկ դեպքի մեղավորի` Վարուժան Յոլյանի դին դեռ մորգում է, ոչ ոք չի գնացել դիակը վերցնելու և հուղարկավորելու: Գորիսում այնքան վրդովված են կատարվածից, որ անգամ ասում են` «նա գերեզման չպիտի ունենա»:


ՀԳ Նյութն արդեն հրապարակվել էր, տեղեկացանք, որ րոպեներ առաջ Վարուժան Յոլյանի հարազատները եկել են դիահերձարան և անաղմուկ վերցրել են դին, որ հուղարկավորեն:


Արեգ Մարգարյան



 
 
bottom of page