top of page

Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված Միշա Գրիգորյանն Արցախից Հայաստան չի եկել

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 1 min read

Օկուպացված Ստեփանակերտում շուրջ երկուսուկես տարի անցկացրած ավելի քան տասը հայերը չեն իմացել, որ տեղափոխվում են Հայաստան, մտածել են՝ իրենց տանում են սպանելու․ այս մասին «Ազատությանը» ասել է արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը: Հայաստան տեղափոխվածների մեջ եղել է նաև նրա ծանոթը, որի հետ կարճ զրուցել է: Հակարիի անցակետ հասնելուն պես հասկացել են, որ Հայաստան են տեղափոխվում, նաև պարզել են՝ իրենցից մեկը՝ Միշա Գրիգորյանը, չկա: «Ասել է՝ «չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են», և այլ ինչ-որ բաներ էր խոսում: Լացուկոծը դրել է, դրան նորից գցել են ավտոն, տարել են»,- պատմել է Տիգրան Պետրոսյանը:

Միշա Գրիգորյանն ադրբեջանական լրատվամիջոցների ֆավորիտն էր, անընդհատ հարցազրույցներ էր տալիս, տարակուսում, թե ինչու հայերը հեռացան Արցախից:

Նա նաև Բաքվի դատարանում ցուցմունքներ էր տալիս Ռուբեն Վարդանյանի դեմ. հայաստանցի իրավապաշտպանները վստահ էին, որ ադրբեջանական ճնշումներն են իրենց գործն անում: Այժմ փաստն այն է, որ Միշա Գրիգորյանը Ստեփանակերտից Հայաստան ճանապարհի կեսից հետ է գնացել:

 
 
bottom of page