top of page

Գարուն է, սրացումները կարող են արտահայտվել գոռգոռալու ձևերով․ Քոչարյանի գրասենյակը՝ Փաշինյանին

  • Mar 25
  • 1 min read


ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա դիտարկումներին։



«Նախագահն ասաց ակնհայտ մի բան՝ սոցցանցերում տարօրինակությունները միշտ շատ դիտում են հավաքում՝ չկապելով դա որևէ անձի հետ։ Բայց Փաշինյանը ինչ-որ պատճառով դա ցավագին ընդունեց։


Հա՛նգստացիր, թո՛ւյլ տղա, զռալու գործում մրցակից չունես։


Գարուն է, սրացումները կարող են արտահայտվել գոռգոռալու, աման-չամանը փշրելու, շորերը ճղելու, զռալու և այլ ձևերով։


Դա կշարունակվի մինչև հունիսի 8-ի առավոտ, երբ փոստատարը գժանոցի պավեստկեն բերի»,- նշվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարության մեջ։









 
 
bottom of page