top of page

Տավուշում հանրակրթական 18 դպրոց փայտով է ջեռուցվում

  • 2 hours ago
  • 1 min read


Տավուշի մարզպետի աշխատակազմից տեղեկացանք, որ Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներից 58-ը ջեռուցվում են բնական գազով, 18-ը՝ վառելափայտով։



Սակայն այն բնակավայրերը, որտեղ գործում են վառելափայտով ջեռուցվող 18 հանրակրթական դպրոցները, գազաֆիկացված են։


2025 թվականին Տավուշի մարզպետի աշխատակազմը պետական բյուջեից 65 միլիոն դրամի պարգեւավճար է ստացել։ Շատ ավելի փոքր գումարով կարող էին այդ 18 դպրոցներում բնական գազով աշխատող ջեռուցման համակարգեր կառուցել:


Դպրոցները վառելափայտով ջեռուցելը ոչ միայն նախնադար է, այլ բազմաթիվ անհարմարություններ են առաջանում․ երբեմն ուժեղ քամու պատճառով վառարանի ծխնելույզից ծուխը լցվում է դասարաններ, սևացնում, մրոտում դասասենյակի պատերը, խոնավ փայտը վատ է այրվում, երեխաների առողջական վիճակի վրա է ազդում եւ այլն։



 
 
1/2070
bottom of page