top of page

Երևանում հրդեհ է բռնկվել կայանված «Toyota»-ում. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

  • Armen Sukiasyan
  • Apr 2, 2024
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուռնազյան 2-րդ հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են Երևանի բնակիչ 67-ամյա Աղասի Փ-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

bottom of page