Մինուս 20 տարի. 43-ամյա Դիմա Բիլանը սափրվել է ու ապշեցրել հետեւորդներին իր երիտասարդ տեսքով
- Armen Sukiasyan
- Jan 19, 2025
- 1 min read

Դիմա Բիլանը որոշել է դիմել կտրուկ ոճափոխության՝ ապշեցնելով իր երկրպագուներին: 43-ամյա ռուս երգիչը որոշել է հրաժարվել տարիների ընթացքում իր ոճային այցեքարտը դարձած մորուքից եւ սափրվել է: Արդյունքով Բիլանը կիսվել է իր ինստագրամյան էջում եւ արժանացել երկրպագուների հավանությանը:

Հրապարակման ներքո մեկնաբանություններ թողած օգտատերերը նկատել են՝ Բիլանն այժմ ավելի երիտասարդ տեսք ունի:
«-20 տարի», «Այնքան երիտասարդ տեսք ունի առանց մորուքի: Այսպես ավելի լավ է», «Ցանկացած կերպարում հմայիչ է»,-գրել են հրապարակման ներքո:




















