top of page

Հայաստանում կարգելվի անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքը

  • Armen Sukiasyan
  • Jan 22, 2025
  • 1 min read



Անչափահասներն այսուհետև չեն կարողանա էներգետիկ ըմպելիքներ գնել Հայաստանի խանութներից և սուպերմարկետներից։ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Ըստ համահեղինակ Ալխաս Ղազարյանի` օրինագծի նպատակն է խթանել հանրային առողջության պաշտպանության և երիտասարդ սերնդի առողջ ապրելակերպը։

Հունվարի 20-ի ԱԺ հերթական նիստի ժամանակ Ղազարյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ առաջարկվում է սահմանել «էներգետիկ ըմպելիք» հասկացությունը և արգելել դրանց վաճառքը 18 տարին չլրացած անձանց։ Նախատեսվում է նաև սահմանափակել դրանց գովազդի հնարավորությունը, սահմանել վարչական պատասխանատվություն սահմանափակումները խախտելու համար։

1/1950
bottom of page