top of page

Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներ

  • 13 hours ago
  • 1 min read


Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 55-ամյա Սարգիս Ա․-ն, իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատար փոսում։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու նրա 2 ուղևորները, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Ճամբարակի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն։



Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

 
 
1/2177
bottom of page