top of page

Պիսարևը խորհուրդ է տվել Արսեն Զախարյանին վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգա

  • 2 hours ago
  • 1 min read


Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի օգնական Նիկոլայ Պիսարևը մեկնաբանել է Արսեն Զախարյանի «Ռեալ Սոսյեդադում» անհաջող խաղի պատճառները: Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ  ակումբն այլևս հույսը չի դնում կիսապաշտպանի վրա և պատրաստ է կամ վաճառել նրան, կամ վարձակալության տալ:

«Նա արագ չհարմարվեց: Բացի այդ, վնասվածքներ, վնասվածքներ, վնասվածքներ։

Ես՝ որպես ազգային հավաքականի մարզիչ, կխորհուրդ կտայի նրան վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգա։ Այո՛։ Նա արդեն ամեն ինչ գիտի այստեղ. սա նրա հայրենիքն է», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Պիսարևը։

23-ամյա խաղացողը տեղափոխվել է «Ռեալ Սոսյեդադ» 2023 թվականի ամռանը։ Անցյալ մրցաշրջանում «Դինամոյի» սանը մասնակցել է Լա Լիգայի հնարավոր 38 խաղերից 17-ին, սակայն չի կարողացել գոլ խփել կամ գոլային փոխանցում կատարել։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։

 
 
bottom of page