top of page

Սադրանքներին կպատասխանենք ինչպես որ պետք է․ Նարեկ Կարապետյան

  • 2 hours ago
  • 1 min read


«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն աշխատանքային տրամադրությամբ են գնում 9-րդ գումարման Ազգային ժողով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Կարծում եմ արդյունավետ, հետաքրքիր աշխատանք կունենանք»,-լրագրողներին ասել է Նարեկ Կարապետյանը։

Դիտարկմանը, թե սադրանքներ կարող են լինել, Կարապետյանն ասաց․ «Խնդիր չկա, ցանկալի է աշխատանքային ռեժիմով աշխատել, իսկ սադրանքներին կպատասխանենք ինչպես որ պետք է»։

 
 
bottom of page